Փարիզյան ահաբեկչությունների տեսանյութերից մեկը ցուցադրվել էր ողջ աշխարհով։ Կադրում երեւում է, թե ինչպես են ահաբեկիչները «Բատակլան» թատրոնում կրակում մարդկանց վրա, որոնք փախչում էին թատրոնի պատուհաններից, իսկ մի կին կախվել էր պատուհանից եւ գոռում էր, որ հղի է։ Նրան փրկել էր անծանոթ մի տղամարդ։ Կինը փորձել է գտնել նրան եւ շնորհակալություն հայտնել, փոխանցում է  Europe1-ը։

Կինը սոցիալական ցանցերի եւ ընկերների միջոցով գտել է իր փրկչին։ Նրա գրառումը Թվիթերում տարածվել էր ավելի քան 2000 անգամ, ինչի շնորհիվ տղամարդուն գտել էին։ Նա արդեն հասցրել է հեռախոսով զրուցել կնոջ հետ, որին փրկել էր։

Պարզվում է, որ կնոջ կյանքը փրկելուց հետո երիտասարդին պատանդ էին վերցրել։ Նրան հաջողվել էր փրկվել այն պահին, երբ հատուկ նշանակության ջոկատայինները գրոհել էին թատրոնի շենքը։