Երկրապահ կամավորական միության  նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Մանվել Գրիգորյանը երկրապահների հետ միասին թեեւ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին անմասն չէ, սակայն  կարծում է, որ ամեն ինչ  չպետք է պայմանավորել փոփոխություններով, նախ պետք է ինքնադաստիարակվեն, կանոնակարգվեն:  Սահմանադրական փոփոխությունների, երկրապահների` ներքին ու արտաքին թշնամու դեմ պայքարի,  Արցախի շուրջ ակտիվացած քննարկումների մասին  NEWS.am-ը զրուցել է  Մանվել Գրիգորյանի հետ:

Պարոն Գրիգորյան, երկրապահները սահմանադրական փոփոխությունների քարոզարշավով են զբաղված, ինչո՞ւ, այդ փոփոխությամբ ի ՞ նչ հարցեր են լուծվելու:

 Երկրապահները զբաղվում են, որովհետեւ մեր երկրապահ կազմակերպութան մեջ բռնած դաշնակցությունից հնարապետականներ, այլ կուսակցականներ կան: Մենք պետք ա փոփոխություններին կողմ լինենք` գիտակցելով աշխարհում ինչ ա կատարվում, որ միշտ ուժեղի մոտ թույլը մեղավոր ա, պետք է ուժեղ լինենք եւ միասնական, իսկ ուժեղ լինելու համար պետք ա ուժեղ երկիր ունենանք, ուժեղ սահմաններ, ուժեղ զինվորներ, ուժեղ երիտասարդություն, պետություն, օրենք:

Սահմանադրության փոփոխությունը ի՞նչ կապ ունի դրա հետ:

Հավասարություն, բաժանում ա լինելու, չե՞ք կարդացել: Էդի անում են, որ ուժերի հավասարաչափություն լինի, օրենքը ճիշտ գործի: Ասենք մի տեղ չկենտրոնանա, Ազգային ժողովը իր դերակատարությունն ունենա, կառավարությունը իր դերակատարությունը, նախագան` իր:  Նախագան ճիշտ ա, առաջին դեմքը չի, բայց ինքն ա որոշում Սահմանադրությունը փոխվի: Սահմանադրության փոփոխման գարանտը նախագահն ա: Որ փոխվի, երկրի տերն էլի նախագան ա լինելու: Վլաստը մի քանի տեղ ա լինելու: էսքան տարի աշխատել ենք նախագահականով, արդեն երեք հատ նախագա ենք փոխել, համարյա երեսուն տարի, ժողովուրդը դժգոհ են:

Ժողովուրդը դժգոհում է, որ նախագահը, կառավարությունը իր հռչակած ծրագրերը, խոսոտւմները չեն իրականացնում, ոչ թե կառավարման համակարգից:

Ծրագիր ունենալն ուրիշ բան ա, իրականացնելն` ուրիշ: Էդ մարդիկ, որ ուզում են Ծերունի Խոտաբիչներ աշխատեն, մեր ժողովուրդը շատ բաների միջով ա անցել` երկրաշարժ, շրջափակում, պատերազմ, էսօր երկիրը էնքան էլ վատ հեղինակությոն չունի աշխարհի բոլոր կարեւոր երկրների մեջ…

Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ է փոխվելու երկրում:

Եկեք սաղ չկոտրենք սահմանդրական փոփոխությունների վրա, եկեք ինքնադաստիարակվենք, մենք մեզի կանոնակարգենք եւ փորձենք ինքներս… Ի ՞ նչ կապ ունի շատ լավ օրենքները, կամ երկրները: Օրենքները պահել են պետք:  Ժամանակի հետ ամեն ինչը փոխվում ա, թող նոր երիտասարդները գան լավ բան անեն…

Սահմանադրությունը փոխեք, որ գա ՞ ն, առանց դրա էլ կարող են գալ:

Սահմանադրությունը չփոխվեր, ավելի վատ բաներ պտի ասեին…

Բայց փոփոխության հանրային պահանջ կա՞:

Ես ինչ հիշում եմ, ինչ պետություն ունեցեր ենք, ասում են` սահմանադրական փոփոխություն, մեծամասնություն չլնելու մասին, Ազգային ժողովի անցնելու հարցը միշտ էլ քննարկեր են: Մանավանդ դաշնակները…

Այո, բայց ոչ «Հանրապետական» կուսակցությունը:

«Հանրապետական» կուսակցությունը էս վերջին մի քանի տարին են իշխանություն, 20 տարի դրանից առաջ ուրիշ կուսակցություն ա եղել, նորից ասեր են, «պրիչոմ» Հանրապետական կուսակցությունը…

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը փոխում են Արցախի մի քանի շրջաններ հանձնելու նպատակով, ի՞նչ կասեք այս մասին:

Դե, դա Հրանտ Բագրատյանի խնդիրն ա: Ես էլ ասում եմ` էս երկրի մեջ ըտենց քամակ ունեցող մարդ կա, որ կարա Արցախի շրջաններ փոխի կամ բան անի, ուրեմն ինքը լավ քամակ չունի:

Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարում է, որ Սահմանադրության նոր նախագիծը պետության անվտանգությունը չի ապահովում, պետությունը չի ունենալու գերագույն գլխավոր հրամանատար:

Ըտենց բան չկա, որ գլխավոր գերագույն հրամանատար չկա: Պարզ գրած ա` սեւը սիպտակի վրա: Պատերազմական վիճակում կառավարությունն ա, իսկ մինչեւ էդ` պաշտպանության նախարարը: Հիմա որ նախագան ա գերագույն գլխավոր հրամանատարը, բայց խո ամեն հարցում ինքը չի՞, տարվա մեջ մի անգամ մի հատ մեծ զորավարժություն ա կազմակերպում: Հիմի Պողոսը չի, Պետրոսն ա, պաշպանության նախարարն ա, գլխավոր շտաբի պետն ա, որոնք որ զորքերին ղեկավարում են, իսկ եթե պատերազմական վիճակ լինի, ով որ կառույցներին համախմբված կարենա զորակոչ անի` հաց, ջուր, շոր տրանսպորտ, պարզ չի` դա արդեն վարչապետի ձեռքն ա:

Ջհանգիրյանն ասում է, եթե վարչապետը ողջ տարին չի զբաղվում այդ հարցերով, ապա ինչպես է պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար լինելու:

Տարբեր նախարարություններ կան, ինչի կառավարությունը պարտավո՞ր ա բոլոր նախարարների պաշտոններին տիրապետելու, բա նախարարներն ինչի՞ համար են: Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն ա, բայց նախարարը պատերազմով անցած զինվորական տղա ա, իրավիճակին տիրապետում ա, բայց կարող ա կին ըլներ, ուրիշ մարդ ըլներ, որ հեչ կապ չուներ: Բանակը ղեկավարում ա գլխավոր շտաբը: Իսկ եթե ինչ-որ մարդ են ուզում, որ 24 ժամ գերագույն գլխավոր հրամանատար լինի, իրենց գործն է: Պատերազմի վախտ գերագույն գլխավոր հրամանատարը չէր գնացե առաջին գիծ: 94 թվին, պաշտպանության նախարարն էր գնում, հո նախագահը չէր գնում: Ճիշտ ա, ինչ-որ մեկին հաշվետվություն էին տալիս: Հիմա էլ կբերեն կտան, մեկ ա զինվորական դրություն մտցնելուց պետք ա կաառավարությունը մտցնի Ազգային ժողով, Ազգային ժողովն էլ հաստատի: Մշտապես գլխավոր շտաբն ա ղեկավարում:

Պարոն Գրիգորյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցից հետո լուրեր տարածվեցին, որ այստեղ քննարկել է Արցախի որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու հարցը: Երկրապահները ինչպե՞ս են տրամադրված հարցի նման լուծմանը:

Քննարկումներ սաղ վախտ էլ եղեր ա… Սերժ Սարգսյանը էսօր միակ մարդն ա, որ Ալիեւը իրանից վախում ա, որովհետեւ էն վախտ Ալիեւի պապային ինքն ա չոքացրել, պաշտպանության նախարարն ինքն էր: էս մյուսն էլ Արցախն ուզելով` ինքն արդեն բռնապետ ա: Մի յանից ուզում են, բայց տվող պտի լինի չէ՞, մենք ասում ենք` մերն ա, մեր երկիրը, մեր ժողովորդը: Արցախը անկախացել ա, հետո նոր Հայաստանը: Արցախում որ անկախություն ա հռչակել, Ադրբեջանում անկախություն չի եղել: Սերժ Սարգսյանը մեզանից մեկն ա` ոչ պակաս հայրենասեր ու զինվոր ա: Սերժ Սարգսյանը որ էսօր եկե հասե երկրի նախագա` շարքային ձեւով, զինվորից եկե հասե երկրի նախագա, լավ գիտի` Արցախն ինչ ա, տալն ինչ ա, չտալն ինչ ա: Հետո տալու տեղ չունեն, որ սրան նրան բան տան: Նման բան չի լինի:

Իսկ եթե ճնշումների ներքո նման որոշում լինի` որպես խաղաղ կարգավորման միակ լուծում, երկրապահները ի՞նչ կանեն:

Եթե Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, սահմանների ձեւավորման  հարց լինի, դա ուրիշ խնդիր ա: Անկախությունը ճանաչելուց հետո, որ նոր սահմաններ գծեն, մենք էլ իրանց տարածքներում հողեր ունենք որոշ, իրանք էլ` մեր տարածքներում, ասենք էդ հողերը, սահմանները որ գծեն, որ զինվորները ճիշտ կանգնեն, խնդիր ա: Շրջանները չենք հանձնում, դա մեր շրջաններն ա: Մեր տարածքներից, Մարտակերտի տարածքներից կան, մի քանի գյուղեր, քարտեզով կարող եմ ցույց տալ, Տավուշի մարզից հազարավոր հեկտար տարածքներ կա իրանց ձեռ Հայաստանի Հանրապետության տարածքներ, որ հազար տարի մեր հողերն ա եղել, հիմա իրանց ձեռն ա, նենց չի որ ադրբեջանցիք մեր հողերից չունեն վեկալած: Անկախությունը ճանաչելու դիմաց հնարավոր ա սահմանների ձեւավորում լինի: Սա ուրիշ խնդիր ա: Դու գտնում ես, որ որեւէ մայր իր մորը կտանի՞ սաղ-սաղ հանձնի թշնամուն` ադրբեջանցուն: Նշանակում ա մենք էդ ժողովրդին պիտի կենդանի` իրա հողով, ջրով գերեզմաններով հանձնենք թուրքերին:

Ես աշխարհի լյուբոյ ծայրամասում` որպես հայ զինվոր, քաղաքացի պատրաստ եմ պաշտպանեմ հայերին, եթե վտանգ լինի: Հող տալու հրամանը կարամ չկատարեմ, ոչ ոք չի կարա պարտադրի` հողը տան, նման հրաման կարան լյուբոյը չկատարեն: Ու դա մենք լավ գիտակցում ենք: Սա որբացած մայրերի արյան գնով ենք ձեռք բերե, նվեր չեն տվել: Մեր երկիրն ենք ազատագրել:

Երկրապահների հայրենասիրությունը միայն արտաքին թշնամու նկատմամբ է արտահայտվում, որ ներսից քայքայվում է երկիրը, ինչո՞ւ չեք միջամտում: Որ կառավարության գործունեության հետեւանքով երկիրը դատարկվել է, ահռելի արտագաղթ կա, էս դեպքում հայրենասիրությունը չի գործո՞ւմ:

Հիմա ես ասեմ` մարդը կընկնի ավտոյի տակ կմեռնի կամ էլ գրիպ կընկնի: Հիմա գրիպ ընկնելը, ձեռը ճղվելը, էդ վիրուսային հիվանդությունները, դրանց ներքին խնդիրները բուժել կլինի:

Գրիպից ու վիրուսներից էլ են մահանում, ինչպես վթարից…

Ըլնում ա, դեպքեր ըլնում ա, բայց միլիոնից մեկը:

Այսինքն` երկրապահները ներքաղաքական մահացու գրիպի դեմ չպիտի պայքարեն:

Երկրապահը բուքսավատ ա անում, որ մի բան ստեղծի, ճարի, հո ասելով չի, գործ անելով ա: էդ նույն ասողների մեծամասնությունը հնարավարություն է ունեցել մեծ բաներ անելու: Բոլոր նրանք, ովքեր խոսում են, նայի իրանց կենսագրությունը: Բոլորը հնարավորություն ունեցան շատ բան անելու, թող անեին, քնադատել բոլորն էլ կարան: Հանրապետական կուսակցությունը ես համարում եմ ազգայնական կուսակցություն, որի ակունքներում կանգնած են Աշոտ Նավասարդյանը` զենքը ձեռքին ա եղել, սպարապետ Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյան էլ էս երկրի համար քիչ բան չի արե: Չհաշված էսօրվա երկրի նախագան, զենքը ձեռը` որպես զինվոր, շարքայիններից եկել ա:

Երկրապահները, Դուք նորմա՞լ եք վերաբերում, որ Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի, Գարեգին Նժդեհի մեդալներով պարգեւատրում է ծառայությունից խուսափած երիտասարդներին, պաշտոնյաներին:  

Ես չգիտեմ նմանատիպ բաներ, երկրապահ լինելու համար միայն ազատամարտիկները չեն, երիտասարդ եւ պատանի, կարողա բանակն էլ ծառայած չլինի, բայց լինի: Թող տան, էլի՜, հայ մարդ են: