Alfa Romeo Giulietta-ի հաջորդ սերունդը կստեղծվի  Giulia սեդանի կարճացված հարթակի վրա:

Այդ տեղեկությունը Auto Express ամսագրին տված հարցազրույցում ներկայացրել է  Fiat-Chrysler կոնցեռնի դիզայներ Ալբերտո Դիլլիլոն, տեղեկացնում է  «Ավտոմոտոնյուսը»: Նա հաստատել է, որ նորույթի հիմքում ընկած է   Giulia-ի կարճացված հարթակը, միաժամանակ հետին հաղորդակի համակարգի օգտագործումը տեխնիկապես հնարավոր կլինի:

Ավելի վաղ Alfa Romeo Giulietta-ն տեղեկացրել էր, որ մտադիր է կենտրոնանալ հետին եւ ամբողջական հաղորդակով մեքենաների թողարկման վրա: Նա ուզում է իրենց դասերում լավագույն  մոդելները ստեղծել: Բացի այդ, նման որոշումը հնարավորություն կտա առանձնանալ Fiat ապրանքանիշով թողարկվող իր արտադրանքից: