ԱՄՆ արդարադատության նախարարությունը քաղաքացիական հայց է ներկայացրել Volkswagen-ի դեմ ամերիկյան բնապահպանական օրենսդրությունը խախտելու համար, հայտնում է Reuters-ը;
Հայցը ներկայացվել է Միչիգանի նահանգի դատարան, իսկ հետո կուղարկվի Հյուսիսային Քարոլինայի նահանգ, որտեղ քննարկվում են Volkswagen-ի դեմ ներկայացված մյուս հայցերը: Եթե մեղադրական վճիռ կայացվի, Volkswagen-ը պետք է մի քանի մլրդ դոլար տուգանք վճարի, փոխանցում է ՌԲԿ-ն:




























