Yves Saint Laurent –ը հերքել է այն տեղեկությունը, որ նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Էդի Սլիմանը որոշել է լքել իր պաշտոնը: Նրա հրաժարականի մասին հաղորդագրությունները այնտեղ անվանել են հերթական լուրերից մեկը, որոնք տարածվել են այն բանից հետո, երբ մի քանի աշխարհահռչակ դիզայներների հեռացրել են աշխատանքից, գրում է Lenta.ru –ն, վկայակոչելով Fashionista-ն:

Նորաձեւության տունը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում, օրինակ GQ–ում, հայտնվել են հաղորդագրություններ, որ Սլիմանը աշխատանքից հեռանում է ղեկավարի հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով: Դիզայներն ինքը ոչ մի մեկնաբանություն չի տվել:

Սլիմանը կրեատիվ տնօրեն է դարձել 2012 թ, փոխարինելով Ստեֆանո Պիլատիին, որը ութ տարի զբաղեցրել էր այդ պաշտոնը:

Դիզայներից բացի Սլիմանը նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարիչ է :