Կոնցեռնի գլխավոր դիզայներ Ռալֆ Ժիլը իր Instagram –ում հրապարակել է մի լուսանկար, որտեղ պատկերված է նոր անհայտ մոդելի բագաժային մասում նստած դիզայներ Լորենցո Ռոմաչոտտին: Մեքենայի անվանումը նշված չէ: Ենթադրվում է, որ լուսանկարը արված է Alfa Romeo առաջին քրոսօվերի թողարկման ֆոնին:

Ավելի վաղ հայտնել էին, որ նոր ամենագնացը արդեն ցույց են տվել իտալական ավտոարտադրողի դիլերներին: Իր չափերով քրոսօվերը քիչ մեծ կլինի BMW X3–ից, որի երկարությունը 4657 միլիմետր է կազմում:

Ինչ անվանում է ստանալու Alfa Romeo առաջին քրոսօվերը, դեռ անհայտ է: Նորույթի արտադրությունը կկազմակերպվի Քասսինո իտալական քաղաքում՝ ընկերության ձեռնարկությունում: Ակնկալվում է, որ ամենագնացի պրեմիերան կկայանա 2016 թ. աշնանը՝ Փարիզյան ավտոսալոնում, հայտնում է motor.ru.–ն: