Գերմանական Audi ավտոարտադրողը պատրաստվում է քաղաքային նոր ավտոմեքենա թողարկել. նորույթը բյուջետային տարբերակ է լինելու:
Չորս տեղանոց մեքենան ամենայն հավանականությամբ վաճառքում կհայտնվի երեք տարի հետո: Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է հայտնվել, որ մոդելը թողարկվելու է բենզինային ագրեգատով ու նաեւ էլեկտրական շարժիչով: Պրոտոտիպը ծրագրում են գովազդել արդեն հաջորդ շաբաթ Փարիզի ավտոսալոնում:
Արդեն նշում են, թե որոնք են նոր մոդելի մրցակիցները: Դրանք են Vauxhall Adam-ը, Smart Forfour-ը, Fiat 500-ը:
Նշում են, որ ավտոմեքենան, հավանաբար կլինի NSF մոդուլային պլատֆորմայի վրա, գրում է Informing-ը:




























