Kia Motors կորեական ընկերությունը գաղտնազերծել է իր նոր կոնցեպտուալ ամենագնացի անվանումը: Կոնցեպտուալ քրոսը, որը առայսօր հայտնի էր KIA SUV Concept եւ KIA KCD12 Concept անվանումներով, ստացել է Telluride հազվագյուտ անվանումը: Քաջ ծանոթ Mohave մոդելին փոխարինողի համաշխարհային շնորհանդեսը կկայանա Դեթրոյթի ավտոսալոնում:

Հայտնի է, որ նոր ավտոմեքենայի դիզայնի հեղինակները հարավկորեական ապրանքանիշի քալիֆորնիական ստուդիայի մասնագետներն են: Արտադրողը խոստանում է, «ամենաառաջադեմ տեխնոլոգիաներ», «ամենաժամանակակից անվտանգության համակարգեր» ու «միանգամայն համարձակ դիզայնը», գրում է Unicar–ը:

Ավտոմեքենայի սարքավորումների պանելի ու կենտրոնական բարձակի վրա որեւէ ֆիզիկական կոճակ չկա: Ամբողջ կառավարումը կատարվում է ժամանակակից թվային մոնիտորների ու էկրանների միջոցով: Կենտրոնական բարձակի վրա նոր սերնդի լրատվական – ժամանցային համակարգի մեծ սենսորային մոնիտոր է:

KIATellurideConcept նոր կենցեպտուալ ամենագնացը ընկերության առաջին ավտոմեքենան է, որը ստեղծելիս գործածվել են 3D տպագրության կոմպոնենտներ: Դրանք են՝ ղեկի անիվը, սարքերի ու դռների պանելները: