Չինաստանում սկսվել է հասանելի ունիվերսալ, B+  դասի Chevrolet Lova RV-ի վաճառքը։ Իրականում ավտոմեքենան ունիվերսալի եւ  հեչբեքի համադրություն է։ Մեքենայի մեկնարկային գինը Չինաստանում կազմում է 74 900 յուան։ Առավելագույն կոմպլեկտացիան սպառողների համար կարժենա 99 900 յուան։

Նոր Chevrolet Lova RV- համար հիմք է ծառայել Chevrolet Sail-ը, որն ավտոշուկայում Aveo մոդելից ցածր կարգավիճակ ունի։ Բոլոր երեք մոդելներն էլ կառուցված են Gamma ճարտարապետությամբ։

Չինական ունիվերսալի շարժիչի հատվածում տեղադրվել է կեսլիտրանոց բենզինի ագրեգատ, որը կարող է գեներացնել 113 ձիաուժ։