Polestar թյունինգ-ատելիեն կարող է սկսել մշակել Volvo ընկերության S90 «լիցքավորված» տարբերակը:

Սեդանի սպորտային մոդիֆիկացիան, հավանաբար, բավական հզոր շարժիչ կունենա, որպեսզի կարողանա մրցել BMW M5-ի (560 ձիաուժ) եւ Mercedes-Benz E63-ի AMG տարբերակի (557 ձիաուժ) հետ:

Առայժմ հստակ չէ, թե ինչ շարժիչ կունենա «լիցքավորված» S90-ը: Ենթադրվում է, որ դրա հիմքում կլինի 400 ձիաուժ հզորությամբ T8 հիբրիդային շարժիչը կամ ամբողջությամբ նոր շարժիչ կմշակվի՝ 2 լիտր ծավալով: Վերլուծաբանների գնահատմամբ, դրա հզորությունը կարող է հասնել 450 ձիաուժի, իսկ եթե բենզինե շարժիչին օգնի նաեւ էլեկտրականը, ապա դրա հզորությունն ավելի քան 500 ձիաուժ կկազմի: