Սեւ Fiat 500L մեքենան, որով Ֆիլադելֆիա կատարած այցի ժամանակ երթեւեկում էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը, աճուրդում վաճառվել է 82 հազար դոլարով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աճուրդի տան կազմակերպիչներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեքենան գնելու համար պայքարում էր 19 մարդ։ Աճուրդը մեկնարկել է 19 հազար դոլարից եւ տեւել 11 րոպե։ Եկեղեցական իշխանությունները հայտնել են, որ հասույթը կտրամադրվի Ֆիլադելֆիայի եկեղեցու կարիքները հոգալու նպատակով։
Հիշեցնենք, որ Հռոմի Պապը ԱՄՆ էր այցելել 2015թ. սեպտեմբերին։ Այցի ընթացքում նա հանդիպել էր նախագահ Բարաք Օբամայի հետ,ելույթ ունեցել Կոնգրեսում եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում։



























