Ճապոնական խոշորագույն Toyota Motor ավտոկոնցեռնը կարող է փետրվարի 8-ից մեկ շաբաթով դադարեցնի երկրում իր ձեռնարկությունների աշխատանքը: Պատճառը Այտի նահանգի գործարաններից մեկում հունվարին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առաջացած պողպատի պակասն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:
Նշվում է, որ փետրվարի 1-5-ը Toyota-ն իր գործարանների աշխատակիցներին արգելել է հավելյալ աշխատել: Արտադրության դադարեցման անհրաժեշտության մասին վերջնական որոշումը կկայացվի առաջիկա շաբաթվա ընթացքում:
Ճապոնիայում Toyota-ն 16 ձեռնարկություն ունի: Ամեն օր երկրում կոնցեռնը 13-14 հազար մեքենա է թողարկում:



























