Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice) նշվում է 2009 թվականից: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը տոնը հիմնելու մասին հայտարարել է 2008 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված № A/RES/62/10 բանաձեւով, որը սկսել են նշել փետրվարի 20-ին:

Ըստ Calend-ի, տոնի նախադրյալ է դարձել 1995 թվականի մարտին Կոպենհագենում բարձր մակարդակով անցկացված հանդիպումը, որի ընթացքում հայտարարվել են ժամանակակից հանրության սոցիալական զարգացման խնդիրները:

ՄԱԿ-ի անդամ պետությունները փետրվարի 20-ին ազգային մակարդակով միջոցառումներ են անցկացնում՝ նպաստելով սոցիալական արդարության ամրապնդմանը: Կազմակերպիչների խոսքով, այդ օրը պետք է նպաստի աղքատությունն արմատախիլ անելուն, մարդկանց զբաղվածությունն ապահովելուն, կանանց եւ տղամարդկանց հավասարության, սոցիալական բարեկեցության եւ արդարության հաստատմանը: