Aston Martin DB10 մեքենան, որը հայտնվել էր Ջեյմս Բոնդի  մասին 24-րդ ֆիլմի նկարահանումներում, Christie's աճուրդում վաճառվել է, հայտնում է RNS-ը։

Մեքենան, որը հատուկ ստեղծվել էր ֆիլմի նկարահանումների համար, գնել են 3.5 մլն դոլարով այն պարագայում, երբ մեկնարկային գինը 1.4 մլն դոլար էր կազմում։

Արծաթափայլ Aston Martin-ի վաճառքի սակարկությունները տեւել են 5 րոպեից էլ քիչ, նշել է աճուրդի կազմակերպիչը։

Այդ նույն աճուրդում 140.7 հազար դոլարով վաճառվել է Դենիել Քրեյգի սմոքինգը։