Լեհաստանում ավարտվել է պետության առաջին դեմքերի համար նոր ավտոմեքենաների գնման կառավարական տենդերը: Կառավարության պաշտպանության բյուրոն ձեռք է բերել 20 լիմուզին՝ մոտավորապես 1.8 մլն եվրոյով: Տենդերը շահել է այն ընկերությունը , որը Audi մակնիշի ավտոմեքենաներ է մատակարարում: Ինչպես հայտնում է կառավարությունը , VIP-դասի մեկ ավտոմեքենա գնելու համար բյուջեից 90 հազար եվրո պետք է հատկացվի: moto.pl կայքի տվյալներով , պետության առաջին դեմքերին տրամադրվելու են 435 ձիաուժ հզորությամբ եւ 4 լիտր վառելիքի ծախսով շարժիչ ունեցող Audi մակնիշի ավտոմեքենաներ: Audi -ի հետ մրցում էին Mercedes S500 4MATIC –ը եւ BMW 750Li Xdrive-ը, բայց դրանք ավելի թանկ էին , հայտնում է Լեհաստանի հանրային ռադիոն:

Պետության առաջին դեմքերի համար նոր ավտոմեքենաների գնման տենդերը հայտարարվել է այս տարվա հունվարին , դեռ մինչեւ նախագահի մեքենայի մասնակցությամբ վթարը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վթարային իրավիճակում էր հայտնվել իր ավտոմեքենայի անվադողի պայթելու պատճառով: