Բանգլադեշի կենտրոնական բանկի ղեկավար Ատիուր Ռահմանը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ցանցահենները երկրի ոսկու եւ տարադրամի պահուստներից ավելի քան 100 մլն դոլար են գողացել:
Փետրվարին կիբերհանցագործների խմբին հաջողվել էր կոտրել կենտրոնական բանկի համակարգչային համակարգերը եւ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում նրա հաշիվներից փողը փոխանցել Շրի Լանկայում գտնվող հաշիվներին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռահիմն իշխանությունների կոշտ քննադատությանն է արժանացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա կառավարությանը չի հայտնել փողի կորստի մասին:
Բանգլադեշի ֆինանսների նախարար Աբուլ Մաալ Աբդուլ Մուհիտը հայտնել է, թե ցանցահենային հարձակման մասին թերթերից է իմացել` միջադեպից չորս ամիս անց:
Բանգլադեշի ԿԲ-ի ղեկավարը հայտնել է, որ իրեն հաջողվել է վերադարձնել Շրի Լանկա փոխանցված փողը եւ այժմ Ֆիլիպինների իշխանությունների հետ բանակցություններ են վարվում գողացված միջոցների հիմնական մասը վերադարձնելու ուղղությամբ:




























