Բեռլինի ոստիկանությունը չի բացառում, որ քաղաքի կենտրոնում այսօր որոտացած պայթյունը ինչ-որ քրեական խմբավորման ձեռքի գործն է։ Իրավապահները բացառում են ահաբեկչության հնարավորությունը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Բեռլինի արեւմտյան շրջանում տեղի ունեցած պայթյունից մահացել էր մեքենայի վարորդը, որի տակ պայթել էր ռումբը։ Պայթյունից մեքենան կողաշրջվել էր եւ բախվել կայանած մեկ այլ մեքենայի։ ԲԱրեբախտաբար այլ տուժածներ չկան, հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»։

Մոտակայքում այլ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունը փորձում է պարզել, թե արդյոք դա կոնկրետ մարդու դեմ հարձակում է եղել։