Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերը։ Այդ մասին ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, որն այսօր՝ մարտի 15-ին ընդունել է ԵՀ Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության հարցերով բաժնի ղեկավարին Մարտի 14-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին, նախարար Մինասյանը կարեւորել է բոլոր հնարավոր ուղղություններով Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացումը եւ այդ համագործակցության թափանցիկության ապահովումը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար եւ հավաստել, որ Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերը: Նախարարը նաեւ ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ աջակցության ծրագրերի շուրջ բանակցությունների վարման եւ այդ ծրագրերի հետագա իրականացման գործընթացում:
Շնորհավորելով նորանշանակ նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Մաթիո Բուզկեն անդրադարձել է Եվրամիության կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը, Հարեւանության ներդրումային գործիքի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը եւ Միասնական աջակցության շրջանակի ներքո 2017-2020թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության պլանավորմանը:
Այնուհետեւ կայացել է ընդլայնված աշխատանքային խմբի հանդիպումը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի եւ Եվրոպական Հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի համանախագահությամբ:





























