Մինչեւ 2016 թվականի ավարտը Հայաստանում բնական մորթուց արտադրանքի վրա վերահսկիչ տարբերանշաններ կլինեն: Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ ներկայացնելով անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին բելառուսական Գրոդնոյում ԵՏՄ միջպետական խորհրդում ստորագրված համապատասխան համաձայնագիրը:
«Մակնշումը կօգնի որոշել մորթե արտադրանքի իսկությունը: Մինչեւ 2016 թվականի ավարտը սա փորձնական բնույթ կունենա»,- հայտարարել է Ալավերդյանը:



























