Բրյուսելում 4 ոստիկանի վիրավորած զինված հանցագործներից մեկը ոչնչացվել է: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հաղորդել է Բելգիայի դաշնային դատախազությունը:

Ավելի վաղ RTBF հեռուստառադիոընկերությունը հաղորդել էր, որ Ֆոր կոմունայում ոստիկանության հատուկ ստորաբաժանումը գրոհի ընթացքում վնասազերծել է հանցագործների մեկին: Soir պարբերականի տվյալներով, զինված ահաբեկիչներից մեկը դիրքավորվել է մասնավոր տներից մեկում, մյուսը՝ հարեւանությամբ գտնվող լքված կիսակառույցում:

Հանցագործները կրակ են բացել բելգիական եւ ֆրանսիական ոստիկանությունների աշխատակիցների ուղղությամբ, որոնք համատեղ գործողություն էին իրականացնում նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության շրջանակում: