ԱՄՆ Գլենդել քաղաքում ապրիլի 24-ին բոլոր դպրոցները փակ կլինեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:
Գլենդելն առաջին քաղաքն է Միացյալ նահանգներում, որտեղ բոլոր դպրոցներն այդ օրը փակ են լինելու:
«Սա կարեւոր օր է բոլոր նրանց համար, որոնք պայքարում են Ցեղասպանության ճանաչման եւ արդարության համար, ինչպես նաեւ հիշատակի օր է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների համար»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:
Նշենք, որ Գլենդելի քաղաքապետը հայ է:





























