Նյու Յորքի եւ Լոնդոնի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները աճ են գրանցել։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գներն աճել են 1.32 տոկոսով եւ կազմել 36.82 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta-ն։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան մատակարարումները թանկացել են 0.4 տոկոսով եւ կազմել 39.08 դոլար մեկ բարելի դիմաց։





























