Տանզանիայի ոստիկանությունը մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում անցյալ մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալել է մոտ 500 ենթադրյալ մարմնավաճառի եւ նրանց մոտ 300 հաճախորդներին։

Իրավապաշտպանները իշխանություններին քննադատում են այն բանի համար, որ կասկածյալներին օրենքով նախատեսված 48 ժամից ավելի երկար են ձեբակալած պահում։ Տանզանիայի փոխոստիկանապետ Դար էս Սալամի խոսքով՝ դատական գործերը կսկսվեն եկող շաբաթ, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ սա առաջին դեպքը չէ, երբ երկրի ոստիկանությունը սեքս ինդուստրիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալում է ոչ միայն մարմնավաճառներին, այլ նաեւ նրանց հաճախորդներին։ Այդ միջոցը պայմանավորված է 20 տարեկանից երիտասարդ մարմնավաճառների թվի կտրուկ աճով։