Քալիֆորնիայում Օրինջ տարածքի իշխանությունները 100 հազար դոլար պարգեւատրում կվճարեն Սան Ֆրանցիսկոյի անօթեւաններից մեկին՝ այն տեղեկության համար , որի շնորհիվ հաջողվել է ձերբակալել երկու փախստակ հանցագործների:

Մեթյու Հեյ Չափմենը նկատել էր լուրերի թողարկման մեջ ցուցադրված սպիտակ ֆուրգոնը, ու այդ մասին հայտնել ուստիկանությանը , փոխանցում է BBC.–ի Ռուսական ծառայությունը:

Սանթա Անա քաղաքի Օրինջ շրջանի կենտրոնական բանտի երեք բանտարկյալները փախել էին հունվարի 22-ին: Մի շաբաթից մեկը հանձնվել էր ոստիկանությանը , իսկ երկուսին էլ անօթեւանն էր նկատել:

Եվս 50 հազար դոլար պարգեւատրություն կկիսեն ֆուրգոնի սեփականատերն ու սուպերմարկետի երկու աշխատակիցները: Նրանք նույնպես իրենց հայտնած տեղեկություններով օգնել էին իրավապահներին:

 Տաքսու վարորդը , որին հանցագործները մեկ շաբաթ պատանդ էին պահել, ոչինչ չի ստանա: