Գերմանիայի տրանսպորտի նախկին նախարար, բավարական «Քրիստոնյա-սոցիալական միություն» կուսակցության ներկայացուցիչ Պետեր Ռամզաուերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համեմատել է անցած դարի սկզբին խորտակված «Տիտանիկ» նավի դաշնակահարի հետ, հայտնում է Die Welt–ը:

Նման համեմատությունը քաղաքական գործչի մտքով անցել է այն բանից հետո, երբ նա լսել է Անգելա Մերկելի արտահայտությունը ռեգիոնալ ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ եվրոսկեպտիկների կուսակցության հաջողության մասին: Պարտված «Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության» պրեզիդիումի առաջ ելույթի ժամանակ կուսակցության առաջնորդ Մերկելը հայտնել է, որ աջերի հաջողությունը ՔԴԿ –ի համար խնդիր չէ:

«Սա ինձ հիշեցնում է «Տիտանիկի» դաշնակահարին, որը մինչեւ վերջ դաշնամուր էր նվագում»,- ասել է Ռամզաուերը:

Բացի դրանից քաղաքական գործիչը համարում է, որ ընտրությունների արդյունքների մասին նման արտահայտությունները կարող են ավելի զայրացնել գերմանացիներին: