Պեկինում մեքենայի դժգոհ գնորդը թափ հավաքելով մեքենան խփել է դիլերական կենտրոնի ցուցափեղկին: Ինչպես պարզաբանել է տղամարդը, իրեն դուր չի եկել մեքենայի որակը եւ ինքը դատի է տվել ավտոկենտրոնին: Սակայն հայցը հետ է վերցրել այն բանից հետո, երբ սրահի աշխատակիցները սկսել են սպառնալ նրա կնոջը, հայտնում է Lenta-ն:
Տեղի ունեցածի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը զբաղվում է միջադեպի հետաքննությամբ:





























