Լոնդոնի բորսայում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում Brent տեսակի նավթի գինը հատել է 40 դոլարի շեմը։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Brent տեսակի նավթի մայիսյան մատակարարումները Լոնդոնի ICE բորսայում թանկացել են 3.4 տոկոսով եւ կազմել 40.07 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta-ն։

Նյու Յորքի բորսայում WTI տեսակի մատակարարումները թանկացել են 3 տոկոսով եւ կազմել 37.64 դոլար մեկ բարելի դիմաց։