Հոնդուրասում իրավապաշտպանները բողոքում են եւս մեկ ակտիվիստի՝ Նելսոն Գարիսայի սպանության դեմ։
Իրավապաշտպանին սպանել էին ոստիկանները երկրի հյուսիսում մասնավոր տարածքներից հարյուրավոր ընտանիքների (բնիկ լենկա ազգության) վտարման գործողության ժամանակ, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նշենք, որ երկու շաբաթ առաջ սպանվել էր բնիկ ազգությունների իրավունքների պաշտպան Բերտա Կասերեսը, որի սպանությունը միջազգային քննադատության էր արժանացել։
Հոնդուրասում եւ հարեւան Էլ Սալվադորեում ապրում են լենկա ազգության 400 հազար ներկայացուցիչներ։





























