Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գներն աճում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,87 տոկոսով՝ հասնելով 39,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,87 տոկոսով՝ հասնելով 40,68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: