Գերմանիան ժամանակավորապես փակել է Անկարայում դեսապանատունը հնարավոր հարձակումների պատճառով։ Բացի այդ, դադարեցվել է Ստամբուլում Գերմանիայի Գլխավոր հյուպատոսության եւ Անկարայում գերմանական դպրոցի գործունեությունը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ից։

DW-ի  հարցմանն ի պատասխան՝ Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախազգուշական այդ միջոցը պայմանավորված է անվտանգության հնարավոր սպառնալիքներով, որոնք դեռ չի հաջողվել վերջնականապես վերացնել։

Ավելի վաղ Անկարայում Գերմանիայի դեսպանատունը նախազգուշացրել էր Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին։