Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի արդյունաբերողների միության ղեկավարների հանդիպումը։ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Արդյունաբերողների միության նախագահ Ալեքսանդր Շոխինի եւ միության գործադիր փոխտնօրեն Ալեքսանդր Մուրիչեւի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՏՀ-ի եւ Արդյունաբերողների միության համագործակցության խորացումը, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Բացելով հանդիպումը՝ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Կոլեգիայի 8 անդամները շարունակում են աշխատել Հանձնաժողովում։
«Ես մեծ հույսեր եմ կապում ընթացիկ տնտեսական իրավիճակում գործնական համագործակցության հետ, որը ինտեգրացիոն գործընթացների շարժիչը կլինի, այդ թվում՝ 4 ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատությունների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Այդ կապակցությամբ ԵՏՀ-ն միությունից սպասում է խնդիրների մասին օպերատիվ իրազեկում։ Տիգրան Սարգսյանի կարծիքով գործնական միությունը պետք է համակարգի ջանքերը ԵՏՄ երկրներում երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համատեղ նախագծերի իրականացման համար։




























