Բոստոնի կաթոլիկ եկեղեցին առաջին անգամ պատարագ կմատուցի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին մարտի 17-ին հայտարարել է Բոստոնի արքեպիսկոպոս, կարդինալ Շոն Պատրիկ Օ՛Մելլին:

Կարդինալը պատարագ կմատուցի ապրիլի 23-ին, Սուրբ Խաչ տաճարում: Այս մասին գրում է «The Boston Globe»-ը:

Իր հայտարարությունում կարդինալը հիշատակել է Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Օ՛Մելլին նաեւ համերաշխություն է հայտնել քրիստոնյաներին, որոնք տառապում են ամբողջ աշխարհում:

Արարողությանը ներկա կգտնվեն հայ համայնքի ներկայացուցիչներ եւ կրոնական առաջնորդներ: