ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մեղադրել է Սիրիայում եւ Իրաքում քրիստոնյաների ցեղասպանության մեջ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հաղորդվում է, որ Քերրին պաշտոնական հայտարարություն կանի մարտի 17-ին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Քերրին ԻՊ գրոհայիններին մեղադրում է կրոնական փոքրամասնությունների՝ քրիստոնյաների, շիաների, եզդիների ցեղասպանության մեջ։





























