Ուկրաինայի խորհրդարանի բարեփոխումների նախագիծը, որը կազմվել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Փեթ Կոքսի հանձնարարականով, հիմարություն է։ Այս մասին ասել է Ուկրաինայի ռադայի արտախմբակցական պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն, հայտնում է «112 Ուկրաինան»։

«Որոշումն ինձ մտահոգում է։ Ինձ զարմացրել է, որ բոլոր խմբակցությունների ղեկավարները ասում են, որ մենք վերջապես կսկսենք երջանիկ ապրել, հենց որ կողմ քվեարկենք որոշմանը, թե ինչպես պետք է վերակազմավորվի մեր խորհրդարանը»,- ասել է Տոմենկոն։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվել է կարծես թե «կոքսի տակ»։

Հիշեցնենք, որ Գերագույն ռադան իր օրակարգում դրել է խորհրդարանի ներքին բարեփոխումների իրականացման նախագիծը։