Այս տարին արաբիկա տեսակի սուրճի լավ բերք է խոստանում: Բրազիլիայի Ազգային պարենային ընկերության (Conab) հաղորդմամբ, 2016-2017 գյուղատնտեսական տարվա բերքը կարող է պատմության մեջ երկրորդ խոշորագույն ցուցանիշն արձանագրել՝ 35.3 մլն տոննա: Այս մասին գրում է Kedem-ը:
Կանխատեսումների համաձայն, սուրճն այս տարի կհավաքեն սովորականից վաղ՝ արդեն առաջին եռամսյակի ավարտին: Այն նաեւ կառանձնանա բարձր որակով: Նման համարձակ հայտարարությունների համար հիմք են հանդիսանում եղանակային բացառիկ պայմանները, որոնք եղել են սուրճի աճի եւ հասունացման ընթացքում:




























