«Սավչենկոյի ցուցակում» (անձանց ցանկը, որոնց Կիեւը մասնակից է համարում ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի գործին) ավելի քան 40 անուն կա։ Այս մասին «Ինտերֆաքս Ուկրաինային» հայտնել են դիվանագիտական աղբյուրները։ «Ըստ առկա տեղեկությունների՝ «Սավչենկոյի ցուցակում»  ավելի շատ մարդ կա, քան հայտարարվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նախկինում Բրյուսելում «Ազատություն ռադիոկայանի» լրագրող Ռիկարդ Յոժվյակը Twitter-ում գրել էր, որ ցուցակում հայտնվել է 44 ռուսաստանցի եւ 2 ուկրաինացի։

«Ինտերֆաքսի» մեկ այլ իրազեկ աղբյուր հայտնել էր, որ ցուցակում են հայտնվել մասնավորապես ՌԴ ԱԴԾ պետ Ալեքսանդր Բորտնիկովը, ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը, փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովը։ Նոր պատժամիջոցները կարող են վերաբերել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին եւ Ուկրաինայի որոշ քաղաքացիներ։