Բարաք Օբաման չի կողմնորոշվել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի ընտրության հարցում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։

Այս հարցն առաջացել էր այն  բանից հետո, երբ The New York Times-ում հոդված էր հրապարակվել այն  մասին, որ Օբաման աջակցում է Հիլարի Քլինթոնի նախագահական արշավին, փոխանցում է  Gazeta-ն։

Փրայմերիզի արդյունքում ԱՄՆ նախկին պետքարտուղարը ամենայն հավանականությամբ կլինի դեմոկրատների գլխավոր թեկնածուն։ Հանրապետականների շրջանում առաջատար է միլիարդատեր Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2016թ. նոյեմբերի 8-ին։