Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտնել է, որ տարածաշրջանը սպասում է այն պահին, երբ կարող է միանալ Ռուսաստանին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ Հարավային Օսիայի հետ հարաբերությունների բնույթը որոշում է հանրապետության ժողովուրդը։ Ընդ որում, Տբիլիովը նշել է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու բնույթի քայլերը պետք է հաշվարկվեն եւ քննարկվեն։ Նա հավելել է, որ Մոսկվան տեղյակ է, որ այդ հարցով աշխատանքներ են ընթանում, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
«Սակայն երբեմն որոշում կայացնելու համար որոշակի հնարավորություններ կամ հանգամանքներ են պետք։ Մի քաի տարի առաջ ոչ ոք չէր կարծում, որ Ղրիմում հանրաքվեն հնարավոր կլինի»,- ասել է Տիբիլովը։
Նա չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ նաեւ Հարավային Օսիայում։




























