Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը Դուբայ է մեկնել բուժման: Պակիստանի դատարանը նրան թույլատրել է բուժման համար արտասահման մեկնել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Մուշարաֆի խոսքով, ինքը ծրագրում է «մի քանի շաբաթից կամ ամսից վերադառնալ, որպեսզի հայրենիքում դատարանի առաջ կանգնի:

Մինչ այդ հայտնել էին, որ Մուշարաֆը հոսպիտալացվել էր ուշագնացությունից հետո:

Դատարանը Պակիստանի նախկին նախագահ գեներալ Պերվեզ Մուշարաֆին պաշտոնական մեղադրանք էր առաջադրել պետական դավաճանության ահամար: Նա մեղադրվում է Պակիստանի սահմանադրության գործողությունը դադարեցնելու ու բարձրաստիճան դատավորներին ապօրինաբար աշխատանքից ազատելու մեջ: