Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի որդին սպառնալիքներով նամակ է ստացել։
Նամակը բացել էր 32-ամյա Էրիկ Թրամփի կինը՝ Լարա Յունասկան։ Ծրարից սպիտակ փոշի էր թափվել, եւ կինը զանգահարել էր ոստիկանություն, հրշեջ ծառայություն եւ ՀԴԲ։ Ծառայությունները փոշուց նմուշներ են վերցրել։ Անալիզի արդյունքները դեռ պատրաստ չեն։ Բժիշկների հաղորդմամբ՝ ծրարն իրենց ձեռքում պահած անձանցից ոչ ոք թունավորման եւ որեւէ հիվանդության ախտանիշ չունի։
Փոշուց բացի, ծրարում եղել է նաեւ սպառնալիքներով նամակ։ Ուղարկողը Թրամփին նախազգուշացրել է, որ եթե նա չլքի նախագահական մրցարշավը, կտուժի նրա որդին, հայտնում է The New York Post-ը։




























