Ինդոնեզիայի իշխանությունները անվիզա ռեժիմի իրավունք են տվել եւս 79 երկրների զբոսաշրջիկների։ Այդ երկրների ընդհանուր թիվը հիմա կազմում է 169, ասված է Ինդոնեզիայի կառավարության հայտարարության մեջ։
Մարտի 158-ին հրապարակած հայտարարության համաձայն՝ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ն հրաման էր ստորագրել, որով 30 օր երկրում անվիզա ռեժիմով գտնվելու իրավունք էր տալիս զբոսաշրջիկներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում դրա վավերացումից հետո»,- մեջբերում է Սինհուա գործակալությունը։ Մարտի 10-ին Արդարադատության եւ մարդու իրավունքների նախարարությունը հավանություն էր տվել հրամանին։





























