Միլիարդատեր Դոնալդ Թրամփին քննադատող բաց նամակը Facebook սոցցանցում ամենաշատ վերահրապարակված գրառումն է դարձել: Չորս օրում այս տեքստը իրար հետ կիսել է ավելի քան մեկ միլիոն օգտատեր: Նամակի տակ շուրջ 65 հազար մեկնաբանություն է գրվել: Այս մասին հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Միլիարդատիրոջը հասցեագրված քննադատական գրառումը հրապարակվել է Humans of New York ֆոտոբլոգի էջում: Նախագծի հեղինակ Բրենդոն Սթենթոնը գրել էր, որ վերջին երկու տարում ինքը բազմաթիվ հարցազրույցներ է վերցրել Իրանում, Իրաքում ու Պակիստանում ծնվածներից, նաեւ հանդիպել շատ մուսուլման փախստականների հետ: Սա, հեղինակի կարծիքով, թույլ է տալիս եզրակացնել, որ աշխարհի ամենագարշելի ու աշխարհի նկատմամբ ատելությամբ լցված մարդը Թրամփն է:

Սթենթոնը քննադատել է Թրամփին դաժանությունը խրախուսելու, ահաբեկիչների ընտանիքի անդամներին կտտանքների ու մահապատժի ենթարկելուն կողմ արտահայտվելու, փախստականների «օձերի» հետ համեմատելու նաեւ «իսլամն ատում է մեզ» բառերի համար: