Չեխիայում հանցավոր խումբ կազմավորելու եւ անօրինական մի շարք գործողություններ կատարելու, ինչպես նաեւ դրամաշորթության մեջ կասկածվող՝ 1983թ. ծնված Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին Չեխիայի ոստիկանության մամուլի խոսնակ Պավել Հանակը հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանին:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ մարտի 16-ին ձերբակալել են Ռուսաստանի մի քաղաքացու, որին կասկածում են հանցավոր խումբ ստեղծելու մեջ: Ձերբակալվածի անունը չի հրապարակվում, սակայն նշվում է, որ նա համարվում է հանցավոր խմբի պարագլուխը, օրենքով գող է, ծնվել է Վրաստանում, 1963 թվականին:

Ըստ ոստիկանության՝ հանցավոր խմբում ընդգրկված են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ: