Համացանցում տեսանյութ է հայտնվել հակաահաբեկչական հատուկ գործողության մասին, որ Բրյուսելում իրականացնում են ուժայինները: Տեղի բնակիչներին հաջողվել է պատուհաններից նկարահանել ավտոմատներով զինված տղամարդկանց, որոնք նշան են բռնում կանգառի ուղղությամբ: Դրա տաղավարը ջարդված է, մարդ է ընկած գետնին: 

Կա նաեւ հատված, որում երեւում է, թե ուժայիններն ինչպես են կանգառից քարշ տալիս մարմինը այն բանից հետո, երբ այն ուսումնասիրում է դիպուկահար-ռոբոտը, հայտնում է   Lifenews-ը: 

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Սխարբեկ շրջանում պայթյուն է որոտացել եւ գնդակոծության ձայն է լսվել: Ենթադրվում է, թե դա հակաահաբեկչական գործողության նոր մասն է: 

Քաղաքի մոտակա փողոցները փակ են, ոստիկանությունը հասարակական տրանսպորտից տարհանել է մարդկանց: