Հայոց բանակն այսօր հակառակորդին հրադադար է պարտադրում: Այս մասին ապրիլի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում անվտանգության գոտի այլեւս չկա: Մենք պետք է դաս քաղենք մեր պատմությունից՝ մեր անվտանգության միակ երաշխավորը մեր բանակն է»,- շեշտել է Պողոսյանը:

Հիշեցնենք որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ վատացել է: Մշտական դարձած գնդակոծություններից ու դիվերսիոն- հետախուզական գործողություններից Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման՝ շփման գծի ամբողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա ու ավիացիա: Երկու կողմերն էլ զոհեր ունեն: Վերջին տեղեկություններով լարվածության աճ է գրանցվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: