ՀՀ Կառավարության անդամներն այսօր՝ ապրիլի 6-ին, 1 րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների եւ խաղաղ բնակիչների հիշատակը:

Նշենք, որ ապրիլի 5-ի տվյալներով՝ ղարաբաղա- ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով աննախադեպ լարվածության հետեւանքով հայկական կողմից զոհվել է 29 զինծառայող, 28-ն անհետ կորած են, իսկ 101-ը վիրավոր են: Ադրբեջանական կողմի կորուստները ավելին են՝ 2 հազարից ավելի զոհեր եւ վիրավորներ: Որպես ապացույց ՊԲ-ն  ներկայացրել էր հետախուզության որսած հեռախոսազրույցը, որն ապացուցում է այդ տվյալների իսկությունը

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ժամը 12:00-ից շփման գծում իրավիճակը համեմատաբար կայունացել է: