ԵԱՀԿ Մինսկի խմբի Ստեփանակերտում քննարկել են իրավիճակի կայունացմանն ուղղված անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ հարցեր: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Միջնորդը հրաժարվել է պատասխանել հարցերի՝ պատճառաբանելով, որ տարածաշրջան այցը դեռեւս չի ավարտվել:

Իգոր Պոպովը հիշեցրել է, որ այցից առաջ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստեր են անցկացվել՝ կապված շփման գծում տիրող իրավիճակի հետ:

Հաջորդ օրը հանդիպումներ են կայացել Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ, քննարկվել են իրավիճակի կայունացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման, մարդասիրական հարցեր: Նույնպիսի հարցեր են քննարկվել նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Իգոր Պոպովի խոսքով, վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները հանդիպելու են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մարդասիրական մի շարք հարցեր:

Այնուհետեւ եռանախագահները ժամանելու են Երեւան: Այստեղ նրանք մտադիր են հանդիպել Հայաստանի նախագահի, ԱԳ եւ պաշտպանության նախարարների հետ: «Դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ եւ կպատասխանենք հարցերի»,- նշել է Իգոր Պոպովը: