Իրաքյան անվտանգության ուժերն ազատագրել են Քուբայսը: Քաղաքի փողոցներում դեռեւս պահպանվում են արյունահեղ մարտերի վկայությունները: Ներկայում բանակն ամբողջությամբ վերահսկում է քաղաքը:

RT հեռուստաալիքի փոխանցմամբ, ինժեներային զորքերն ու սակրավորները շարունակում են մաքրել քաղաքը:

Հակառակորդը զգալի կորուստներ է կրել: Քուբայսի ազատագրումը ռազմավարական հաղթանակ է: Այսպիսով, բանակին հաջողվել է կտրել էր-Ռութբա շրջանից ԻՊ-ի մատակարարումների ուղին:

Քուբայս քաղաքը գտնվում է երկրի արեւմուտքում՝ Ռամադիից 60 կմ հեռավորությամբ: