Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի բնակչին, որն ընկերություն ամուսնության առաջարկություն անելու համար ժայռ է բարձրացել, ստիպված են եղել ուղղաթիռով իջեցնել:
27-ամյա Մայքլ Ջոն Փոլ Բենքսը բարձրացել է 180 մետր բարձրությամբ Մորրո ժայռը, որպեսզի սիրած աղջկա հետ խոսի FaceTime տեսազանգերի ծառայության միջոցով: Աղջկա համաձայնությունը ստանալուց հետո ամերիկացին փորձել է իջնել ժայռից, սակայն թակարդում է հայտնվել: Այս մասին գրում է Fox News-ը:
Հրշեջ ծառայության աշխատակից Թոդ Գեյլիի խոսքով, երբ դեպքի վայր է ժամանել, Բենքսը կանգնած է եղել 24 մետրանոց անդունդի եզրին: Հրշեջ-փրկարարը ճոպանով իջել է ուղղաթիռից, նորաթուխ փեսացուին կապել իրեն եւ ներքեւ իջեցրել:











