Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեի Պավաս շրջանում երկու գնացքի բախման հետեւանքով 245 մարդ է տուժել: Այս մասին հաղորդել են երկրում Կարմիր Խաչի ներկայացուցիչները:

77 հոգի տարբեր վնասվածքներ եւ կոտրվածքներ են ստացել, 5-ը ծանր վիճակում են: Այս մասին հաղորդում է մեքսիկական El Universal կայքը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, վթարի պատճառ են համարում մարդկային գործոնը: Ամենայն հավանականությամբ, սլաքները չեն փոխվել, որպեսզի գնացքները կարողանան տարբեր ուղիով ընթանալ: